18:34   28-04-2016
Ախալցխան, նրա ոսկե դարաշրջանն ու մեծանուն գիտնականների տոհմը. «Երկիր Զաբախա»՝ Հովհաննես Ինճիկյան
Թողնել մեկնաբանություն

1964 թ., մինչ մեկ տարի անց օրակարգ կհանվեր Հայոց ցեղասպանության հարցը, պատմաբաններ Ծատուր Աղայանը, Ջոն Կիրակոսյանն ու արևելագետ Հովհաննես Ինճիկյանը նամակով դիմել էին ՀԽՍՀ Կոմկուսի Կենտկոմին, որով բարձրացրել էին Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանի կառուցման հարցը:
Պատմություն այն մասին, թե ինչպես 1958 թ. կազմավորվեց Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիայի արևելագիտության սեկտորը, իսկ 1971 թ., անվանի արևելագետ-թուրքագետ, հայ արևելագիտության դպրոցի հիմնադիրներից Հովհ. Ինճիկյանի տարիների տքնաջան աշխատանքի արդյունքում ՀԽՍՀ ԳԱ արևելագիտության ինստիտուտի ստեղծման հարցում Մոսկվան տվեց իր համաձայնությունը: 12 տարի սեկտորի վարիչի պաշտոնը վարած Հովհ. Ինճիկյանը 1971 թ. մինչ իր կյանքի ավարտը՝ 1990 թ., նվիրումով ստանձնեց Արևելագիտության ինստիտուտի փոխտնօրենի պաշտոնը:
Բազմաթիվ ու մեկը մյուսից հետաքրքրական հուշեր, պատմություններ, դեպքեր ու դրվագներ Ախալցխայի հայության կյանքից, կենցաղից, նիստուկացից ու սովորույթներից:
Ինճիկյանների ազնվական գերդաստանի անցյալի, տոհմի նշանավոր մարդկանց, Ախալցխա քաղաքում գտնվող նրանց տան, անվանի արևելագետ Հովհաննես Ինճիկյանի ապրած ժամանակաշրջանի ու պատմությանը պահ տված շատ ու շատ այլ իրողությունների մասին ներկայացնում է Հովհ. Ինճիկյանի դուստր, մանկաբույժ, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի դոցենտ Օֆելյա Ինճիկյանը:

Loading...