Իսկ Դուք կարո՞ղ եք 400 օր գտնվել պատժախցում և այնտեղ երգեր գրել: Պարուրյ Հայրիկյանը նշում է. լավագույն երգերից մի քանիսը ծնվել են հենց 2 մետրանոց այս տարածքում, որտեղ մյուս բանտարկյալների մտքում միայն մղձավանջներ էին ծնվում: Հաղորդման այս հատվածում նա կպատմի այն մասին, թե ինչ պայմաններ էին առաջարկում, դուրս գալու համար, ինչպես էր հաջողվում հաղթահարել պատժախուցն ու ինչպես ծնվեց գաղափարը՝ տեսնել ազատ Հայաստան: