09:32   21-01-2021
Ջո Բայդենը երդմամբ ստանձնեց ԱՄՆ նախագահի լիազորությունները
Թողնել մեկնաբանություն

Ընտրված նախագահ Ջո Բայդենը երդմամբ ստանձնեց ԱՄՆ նախագահի լիազորությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բայդենը դարձավ ԱՄՆ 46-րդ նախագահը:

78-ամյա Ջո Բայդենի երդմնակալության արարողությանը մասնակցում էին նախկին նախագահներից երեքը՝ Բիլ Քլինթոնը, Ջորջ Բուշ կրտսերը և Բարաք Օբաման: Նախկին նախագահ Ջիմի Քարտերը երդմնակալությանը չէր մասնակցում առողջական խնդիրների պատճառով, իսկ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնը լքել էր այսօր առավոտյան:

ԱՄՆ նորընտիր նախագահը Դեմոկրատական կուսակության անդամ է:

Loading...