09:51   21-01-2021
Եվրոպացի պատգամավորների Արցախ այցելելու նախաձեռնությունը կշարունակվի. Հայ դատի գրասենյակի անելիքները
Թողնել մեկնաբանություն

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի 2021 թվականի աշխատանքներում Արցախի հարցը լինելու է առաջնահերթ ու առանցքային: ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի հաղորդակցության և հանրային կապերի պատասխանատու Հարութ Շիրինյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ ուշադրության կենտրոնում է լինելու ռազմագերիների հարցը, մարդասիրական օգնությունը շարունակելու են ուղարկել Հայաստան ու Արցախ, քաղաքական հարթությունում ԵՄ-ից պահանջելու են խիստ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի ու Ադրբեջանի նկատմամբ, շարունակելու են բարձրաձայնել պատերազմական հանցագործությունների, փախստականների մասին: Հայ դատի գրասենյակն անհրաժեշտություն է համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով Արցախի կարգավիճակի հարցի լուծումը՝ հարգելով Արցախի բնակիչների ազատ ինքնորոշման իրավունքը:

Loading...