10:49   21-01-2021
Ճապոնիայի վարչապետը հայտարարել է Կուրիլների նկատմամբ ինքնիշխանության մասին
Թողնել մեկնաբանություն

Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան կրկնել է, որ երկրի ինքնիշխանությունը տարածվում է բոլոր չորս «հյուսիսային կղզիների վրա»: Ճապոնիայում այսպես են անվանում Իտուրուպը, Կունաշիրը, Շիկոտանը և Հաբոմայը:

Սուգան հիշեցրել է, որ 2020 թվականի սեպտեմբերին կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես անդրադարձել է խաղաղ պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակելու հարցին: Ըստ նրա՝ համատեղ տնտեսական գործունեության հիմքում ընկած է «հյուսիսային տարածքների խնդիրը լուծելու գաղափարը՝ հաշվի առնելով այն փաստը, որ չխախտեն երկու կողմերի իրավական դիրքը»:

Դրանից առաջ Սուգան ասում էր, որ Կուրիլյան կղզիների հարցը չպետք է փոխանցվի ապագա սերունդներին, և այդ հարցում պետք է դրվի «վերջակետ»:

Միևնույն ժամանակ, վարչապետը նշել է, որ ինքը Ռուսաստանի նկատմամբ կշարունակի իր նախորդի՝ Սինձո Աբեի գծած ուղին: Նա ձգտելու է համաձայնության գալ Ռուսաստանի Դաշնության հետ՝ ապավինելով ձեռք բերված պայմանավորվածություններին:

Գրում է՝ 1in.am-ը:

Loading...