10:51   21-01-2021
Թուրքիայում մոտ 15%-ով նվազել է ռազմարդյունաբերական արտահանումը
Թողնել մեկնաբանություն

Թուրքիայի պաշտպանական ու ավիացիոն արդյունաբերության կատարած ընդհանուր արտահանումը 2020թ․նախորդ տարվա համեմատ 14․8 տոկոս անկում է գրացել։ Ընդհանուր առմամբ 2020-ին արտահանման ծավալը կազմել է 2․3 մլրդ դոլար։ Այս մասին տեղեկություն է հրապարակել Թուրքիայի արտահանողների խորհուրդը՝ գրում է ermenihaber.am -ը։

Արտահանման նվազման հիմնական պատճառը, ըստ խորհրդի, կորոնավիրուսն է։

Արտահանման ծավալներում առաջին տեղը զբաղեցնում է ԱՄՆ-ն (784.2 մլն), իսկ երկրորդ տեղը՝ Ադրբեջանը (260.8 մլն դոլար)։ 2019թ․ համեմատ 2020թ․ Ադրբեջան կատարված արտահահանման ծավալները աճել են 194 տոկոսով։

2019-ի համեմատ 2020-ին 51 տոկոսով աճել են Թուրքիայից ԱՄԷ արտահանման ծավալները։ Թուրքիան դեպի ԱՄԷ 202․2 մլն դոլար արժողությամբ արտադրանքի արտահանում է իրականացրել։

Գրում է՝ 1in.am-ը:

Loading...