11:00   21-01-2021
Ադրբեջանը լեհ գործչին 50․000 դոլար է առաջարկել Արցախյան պատերազմում Բաքվի հանցագործությունները չհրապարակելու համար
Թողնել մեկնաբանություն

Լեհ քաղաքական գործիչ Թոմաշ Լեխ Բուչեկն աղմկահարույց հայտարարություն է արել։ Վերջինս Ֆեյսբուք սոցիալական կայքի իր էջում հայտնել է, որ Ադրբեջանը իրեն 50,000 դոլար է առաջարկել՝ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների մասին գիրք չգրելու համար։

«Նախագահ Ալիևը, հավանաբար, լսել է իմ հրապարակման մասին։ Ես Ադրբեջանի կողմից առաջարկ եմ ստացել չհրապարակել 2020 թվականին ընդդեմ Ղարաբաղի ու Արցախի պատերազմական հանցագործությունների մասին 50,000 դոլարի դիմաց։ «Իմ պատասխանը Բաքվին՝ «Ազատեք հայ զինծառայողներին»»,- գրել է Բուչեկը:

Վերջինս ի ապացույց իր խոսքերի հրապարակել է նաև իր ստացած հաղորդագրությունը։

Գրում է՝ 1in.am-ը:

Loading...