11:04   21-01-2021
Թրամփը Սպիտակ տանը նամակ է թողել Բայդենի համար
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը նամակ է թողել իր իրավահաջորդ Ջո Բայդենին: Այդ մասին հայտնում է CNN- ը՝ վկայակոչելով իր աղբյուրը: Նախկին առաջնորդի կինը՝ Մելանյա Թրամփը, նույնպես «կարճ ողջույնի ուղերձ» է թողել նոր առաջին տիկնոջը: Երկու նամակների բովանդակությունն էլ անհայտ է, նշում է հեռուստաալիքը:

Միացյալ Նահանգներում ավանդույթ կա, որի համաձայն՝ երդմնակալության օրը պաշտոնաթող ղեկավարը նամակ է թողնում նոր առաջնորդին՝ խորհուրդներով և բարեմաղթանքներով:

Սովորաբար, այս ուղերձը թողնում են սեղանի վրա՝ Օվալաձև աշխատասենյակում։

Գրում է՝ 1in.am-ը:

Loading...