11:27   21-01-2021
Անկարայի հարաբերությունները բոլոր հարեւանների հետ վատացել են Էրդողանի կառավարման օրոք. Կիպրոսի ԱԳՆ
Թողնել մեկնաբանություն

Կիպրոսի արտաքին գործերի նախարար Նիքոս Քրիստոդուլիդեսը քննադատել է Թուրքիային Կիպրոսի ափերի մոտ էներգառեսուրսների հետախուզության ժամանակ «հրազենային նավերի դիվանագիտության օգնությամբ սեփական շահերը առաջ տանելու համար»:

Էր Ռիադ կատարած այցի ժամանակ Arab News-ին տված հարցազրույցում Քրիստոդուլիդեսը հայտարարել է, որ բոլոր հարեւանների հետ Անկարայի հարաբերությունները վատացել են նախագահ Ռեջեփ Էրդողանի կառավարման օրոք: «Երբ նախագահ Էրդողանն առաջին անգամ ընտրվել էր, Թուրքիայի հարաբերություններն ուրիշ երկրների հետ բոլորովին այլ էին: Թուրքիան չուներ խնդիրներ հարեւանների հետ»,-ասել է նախարարը: «Սակայն վերջին ութ տարվա ընթացքում ամեն ինչ փոխվել է: Այսօր Թուրքիան ունի խնդիրներ բոլոր հարեւանների հետ: Միեւնույն ժամանակ մենք չենք կարող փոխել աշխարհագրությունը: Մենք չենք կարող փոխել մեր հարեւաններին: Սակայն մենք ի վիճակի ենք եւ պատրաստ ենք քննարկել բոլոր հարցերը բանակցությունների սեղանի շուրջ»:

Քրիստոդուլիդեսը հայտնել է, որ Կիպրոսը ստորագրել է ծովային սահմանների մասին համաձայնագիր Եգիպտոսի, Լիբանանի եւ Իսրայելի հետ միջազգային իրավունքի եւ ծովային իրավունքի մասին ՄԱԿ-ի 1982 թվականի կոնվենցիայի հիման վրա, սակայն երբ երկիրը խնդրել է Թուրքիային քննարկել եւ համաձայնեցնել ծովային գոտիները, Անկարան հրաժարվել է: «Ինչո՞ւ են նրանք հրաժարվում բանակցություններ վարել ԵՄ եւ ՄԱԿ-ի անդամ Կիպրոսի հետ»:

Գրում է՝ News.am-ը:

Loading...