11:45   21-01-2021
Կայացել է ՀՀ բնական կերհանդակների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակի 8-րդ աշխատաժողովը
Թողնել մեկնաբանություն

Առցանց հարթակում հունվարի 20-ին կայացել է «ՀՀ բնական կերհանդակների՝ արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակի» 8-րդ աշխատաժողովը, որին մասնակցել են ոլորտին առնչվող նախարարությունների, ինչպես նաև գիտական կառույցների, տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Միջոցառման սկզբում մասնակիցներին ողջունեցին և բեղմնավոր աշխատանք մաղթեցին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանը և Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը:

Խոսնակները ողջունեցին ներկայիս դժվարին պայմաններում Աշխատաժողովն առցանց կազմակերպելու նախաձեռնությունը, կարևորեցին նաև Հարթակի գործունեությունը՝ մատնանշելով հատկապես արոտների կայուն կառավարման հայեցակարգի վերջնական տեսքի բերման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին հարթակի  ընթացիկ  ծրագրերն ու 2021 թվականի  աշխատանքային պլանը և դրա հետ կապված հետագա քայլերը: Միջոցառման ընթացքում ներկայացվեց նաև Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության (ԳՄՀԸ) աջակցությամբ իրականացվող «Արոտավայրերի կայուն կառավարման ինստիտուցիոնալ շրջանակի» նկարագրության  և «Արոտավայրերի կայուն կառավարման ոլորտում ՏԻՄ լիազորությունների և գործառույթների  իրականացման» մեթոդական ուղեցույցի մշակման ուղղությամբ տարված աշխատանքը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Loading...