12:57   21-01-2021
Սահմանվել են շենք-շինություն ներխուժելու դեպքում սեփականության իրավունքի պաշտպանության մեխանիզմները. Բադասյան
Թողնել մեկնաբանություն

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Կառավարության այսօրվա նիստին ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 10-ի N 797-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» հարցը, որով վերանայվում է ֆիզիկական անձի կողմից առանց օրենքով սահմանված հիմքերի և առանց օրինական տիրապետողի թույլտվության՝ շենք, շինություն, հողամաս կամ այլ տարածք ներխուժելու դեպքում սեփականության իրավունքի պաշտպանության մեխանիզմները:

«Մասնավորապես՝ խնդիր էր առաջանում ոստիկանության ներխուժումը վերացնելու մասով լիազորելու հետ կապված: Որովհետև առաջանում էին փոխկապակցված այլ հարցեր, հաճախ ներխուժումն ուղեկցվում էր նաև շարժական գույքի տեղադրմամբ, և խնդիր էր առաջանում՝ ինչպես այդ հարցերը կարգավորել:

Այս նախագծով մանրամասն կարգավորել ենք թե՛ ոստիկանությանը դիմելու, թե՛ լիազորելու կարգն ու պայմանները, թե՛ մանրամասնել ենք կոնկրետ իրավունքներն ու պարտականությունները ներխուժումը վերացնելիս: Ի թիվս այլ հարցերի՝ նաև կարգավորվել են պետությանը և համայնքին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի տարածքում շարժական գույք տեղադրելու դեպքում սեփականության իրավունքի խախտման վերացման մեխանիզմները ոստիկանության միջոցով»,- նշեց Բադասյանը:

Loading...