15:12   21-01-2021
Աթլետները փետրվարին կմասնակցեն միջազգային մրցաշարերի
Թողնել մեկնաբանություն

Հայաստանը ներկայացնող աթլետները մարզական 2021 թվականը կմեկնարկեն փետրվարին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում փետրվարի 13 –ին կսկսվի Բալկանյան երկրների մինչև 20 տարեկան աթլետների ձմեռային առաջնությունը: Մարզիչ Արտյոմ Պողոսյանի  գլխավորությամբ մրցավայր կմեկնեն  եռացատկորդ  Մարիետա Մինասյանը, հեռացատկորդներ Գոռ Բեգլարյանը  և Հարություն Հարությունյանը:

Ձմռան  վերջին ամսին միջազգային  բարձր կարգի մրցաշար կանցկացվի Ղազախստանի Ուստ Կամենոգորսկ քաղաքում:  Բոլոր ծախսերը հոգացող կազմակերպիչները Հայաստանից հրավիրել են երկու մարզիկ՝ կապանցի եռացատկորդ Լևոն Աղասյանին  և երևանցի արագավազորդ Ռազմիկ Մկրտչյանին:

Loading...