15:33   21-01-2021
Image Description
Սիեթլում եւ Փորթլենդում անկարգություններ են տեղի ունեցել Բայդենի պաշտոնակալությունից հետո
Թողնել մեկնաբանություն

Նախագահ Ջոզեֆ Բայդնեի պաշտոնակալությունից հետո ԱՄՆ-ում ձախ արմատական շարժումների ներկայացուցիչներն անկարգություններ են սարքել Միացյալ Նահանգների արեւմտյան ափի երկու խոշոր քաղաքներում՝ Սիեթլում եւ Փորթլենդում: Այդ մասին հաղորդվում Է Twitter-ում երկու քաղաքների ոստիկանական դեպարտամենտների օգտահաշիվներում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սիեթլում բողոքավորները հավաքվել են քաղաքի կենտրոնում, ավերել են Amazon-ի խանութը եւ դատարանի շենքը, այրել ամերիկյան դրոշը: Ինչպես ճշտում Է Fox News հեռուստաընկերությունը, վկայակոչելով ականատեսների, ավերումը կազմակերպել են ձախ արմատական շարժումների, այդ թվում հակաֆաշիստների ներկայացուցիչները: Ձախ արմատական շարժումների ներկայացուցիչների մասնակցությամբ անկարգություններ են տեղի ունեցել նաեւ Փորթլենդում: Բողոքավորները բացականչել են կարգախոսներ, թե «ցանկանում են ոչ թե Բայդենին, այլ արդարություն»: 150 մարդուց բաղկացած խումբն ավերել Է Դեմոկրատական կուսակցության գրասենյակը:

Փորթլենդի մի այլ մասում ամբոխը քարեր ու շշեր Է նետել ԱՄՆ-ի ներգաղթի եւ մաքսային ծառայության շենքի վրա: Ոստիկանության տվյալներով՝ բողոքավորներից ոմանց մոտ նկատվել են Էլեկտրաշոկերներ, վահաններ եւ գազի գլանանոթներ: Նրանք նաեւ բացականչել են կարգախոսներ, որոնք վկայել են հակաֆաշիստական խմբավորումներին եւ BLM շարժմանը իրենց պատկանելության մասին: Դեմոկրատ Ջոզեֆ Բայդենը հունվարի 20-ին երդում Է տվել որպես ԱՄՆ-ի 46-րդ նախագահ: Միացյալ Նահանգների ղեկավարի պաշտոնակալությունը Վաշինգտոնում անցել Է առանց որեւԷ պատահարի, թեեւ հունվարի 6-ին ԱՄՆ-ի մայրաքաղաքում տեղի ունեցած անկարգություններից հետո ձեռնարկվել Էին անվտանգության ուժեղացված միջոցներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Loading...