16:02   21-01-2021
ՄԻԵԴ-ն անհիմն է ճանաչել 2008 թվականի իրադարձությունների վերաբերյալ Ռուսաստանին ուղղված Վրաստանի մեղադրանքները
Թողնել մեկնաբանություն

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը անհիմն է ճանաչել Ռուսաստանին ուղղված Վրաստանի մի շարք մեղադրանքները՝ կապված 2008 թվականի օգոստոսին Հարավային Օսիայի եւ Աբխազիայի իրադարձությունների հետ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից՝ «Վրաստանը Ռուսաստանի դեմ (II)» բողոքով ՄԻԵԴ Մեծ պալատի հունվարի 21-ին հրապարակված որոշման արդյունքներով:

«Գործի գրեթե 12-ամյա քննության արդյունքներով ՄԻԵԴ-ը հանգել է այն եզրակացության, որ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների կոնվենցիայով Ռուսաստանի վրա չի կարող պատասխանատվություն դրվել այն միջադեպերի համար, որոնք տեղի են ունեցել 2008 թվականի օգոստոսի 8-12-ը խաղաղապահ զորախմբի եւ տեղի քաղաքացիական բնակչության վրա վրացական բանակի հարձակումը ռուս զինվորականների կողմից հետ մղելիս»,- նշել են ՌԴ արդարադատության նախարարությունից:

«ՄԻԵԴ-ը նաեւ չի աջակցել Վրաստանի իշխանությունների այն պնդումներին, որ 2008 թվականի օգոստոսի 7-ին Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերն իբրեւ թե ներխուժել են Հարավային Օսիայի տարածք, այսինքն՝ Ցխինվալի քաղաքի վրա վրացի զինվորականների հարձակումից առաջ»,- հայտնել են գերատեսչությունից:

Գրում է News.am -ը:

Loading...