ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ, նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության համար աշնանն անցկացնելու է հանրապետական ռազմամարզական խաղեր, որոնց նպատակը հայրենիքի պաշտպանությանը պատրաստ և ՀՀ ազգային բանակում ծառայելու համար ֆիզիկապես կոփված երիտասարդներ պատրաստելն ու նրանց շրջանում առողջ ապրելակերպ արմատավորելն է: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է խաղերի կանոնակարգը:
Ռազմամարզական խաղերն անցկացվելու են 4 փուլով.
Ռազմամարզական խաղերին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների 9-12-րդ դասարաններից ձևավորված հավաքական թիմերը (թիմի կազմը` 9 մարզիկ և 1 մարզիչ‑ներկայացուցիչ): Ըստ փուլերի՝ մրցույթին մասնակցելու են՝
Ռազմամարզական խաղերի ծրագրում ներառված են հետևյալ մարզաձևերը`
Ռազմամարզական խաղերի առանձին մրցաձևում հաղթող է ճանաչվելու առավել բարձր արդյունք գրանցած մարզիկը, իսկ առաջնության ընդհանուր թիմային հաշվարկը բոլոր փուլերում որոշվելու է առանձին մրցաձևում թիմի 9 անդամների գրանցած միավորների գումարով: Մեկից ավելի թիմերի միավորների հավասարության դեպքում առավելությունը կտրվի առանձին մրցաձևերում առավել շատ 1-ին, 2-րդ, 3-րդ և այլ տեղեր գրաված մարզիկ ունեցող թիմին: Նշենք նաև, որ եզրափակիչ փուլի ծրագրում կարող են կատարվել փոփոխություններ:
Ռազմամարզական խաղերի 2-րդ և 3-րդ փուլերի 1-3-րդ տեղերը գրաված դպրոցները կստանան ՀՀ ԿԳՄՍ նախարարության համապատասխան կարգի հավաստագրեր, հանրապետական փուլում մրցանակային տեղեր գրաված դպրոցները՝ հավաստագրեր, շնորհակալագրեր, գավաթներ, իսկ մարզիկները` մրցանակներ և համապատասխան կարգի հավաստագրեր: Բացի դրանից՝ կպարգևատրվեն առանձին մրցաձևերում հաղթող ճանաչված դպրոցականները:
Հավելենք, որ հանրակրթական դպրոցները ռազմամարզական խաղերի 2-րդ և 3-րդ փուլերի մասնակցության հայտերը մարզպետարաններ և Երևանի քաղաքապետարան պետք է ներկայացնեն համապատասխանաբար մինչև սեպտեմբերի 20‑ը և հոկտեմբերի 9-ը, իսկ 4-րդ՝ հանրապետական փուլի մասնակցության նախնական հայտերը պետք է ՀՀ ԿԳՄՍՆ ներկայացվեն մինչև հոկտեմբերի 22-ը: