15:18   03-05-2016
Թուրքական ապրանքին այլընտրանք կա հենց Հայաստանում. «Հակաճգնաժամ»

Թուրքական ապրանքն արգելելուն պետք է հաջորդի տեղական ապրանքարտադրության խթանումը, այլապես դա կլինի ինքնանպատակ: Հայաստանի տնտեսությունն իր փոքր մասշտաբի հաշվին շատ ճկուն է ու կարող է արագ վերապրոֆիլավորվել: Կողպեքից մինչև պլաստիկ բաժակներ, հագուստից մինչև սնունդ. այդ ամբողջն արտադրելու հնարավորությունը Հայաստանում կա, դա ֆանտաստիկայի ժանրից չէ: Հենվելով փոքր ու միջին բիզնեսի վրա` ոչ միայն կունենանք այդ արտադրությունը, այլև գործազրկության խնդիր կլուծենք: Բավական է զարգացնենք այլ երկրների տնտեսությունները, ժամանակն է կառուցել սեփականը:
 

Loading...