12:15   22-01-2021
Image Description
Պեկինի մի քանի շրջաններում COVID-19-ի զանգվածային թեստավորում են սկսել

Տեղական իշխանությունների որոշմամբ Չինաստանի մայրաքաղաքի մի քանի շրջաններում վարակի տարածման նոր բռնկման հետ կապված կորոնավիրուսի զանգվածային թեստավորում են սկսել բնակչության շրջանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները: ՉԺՀ-ի առողջապահության պետական կոմիտեի տվյալներով, հունվարի 21-ին հայտնաբերվել Է COVID-19-ով վարակման 103 նոր դեպք, որոնցից ինը բերվել Է արտասահմանից, իսկ 94-ը՝ երկրի ներսում: Ռուսաստանի հետ սահմանակից Հեյլունցզյան հյուսիսարեւելյան նահանգում գրանցվել Է 47 «ներքին» դեպք, Ցզիլինի եւ Հեբեյի նահանգներում՝ համապատասխանաբար 19 եւ 18, մեկը՝ Շանսի նահանգում, վեցը՝ Շանհայի նահանգում, երեքը՝ Պեկինում: Ընդամենը կորոնավիրուսի համավարակի սկսվելուց ի վեր Չինաստանում գրանցվել Է կորոնավիրուսային վարակի 88 հազար 701 դեպք: Դրա հետ կապված հիվանդություններից մահացել Է 4 հազար 635 մարդ, ապաքինվել Է ավելի քան 82,4 հազարը: Բացի այդ, անցած օրվա ընթացքում Չինաստանում հայտնաբերվել Է առանց ախտանշանների վարակման 119 դեպք՝ դրանից մեկ օր առաջվա 113-ի դիմաց: Չինաստանում առանց ախտանշանների դեպքերը չեն դասակարգվում որպես հաստատվածներ: Ընդամենը կորոնավիրուսի համավարակի սկսվելուց ի վեր Չինաստանում գրանցվել Է կորոնավիրուսային վարակի 88 հազար 804 դեպք: Դրա հետ կապված հիվանդություններից մահացել Է 4 հազար 635 մարդ, ապաքինվել Է ավելի քան 82,4 հազարը: Չինաստանի իշխանությունների շրջանում տագնապ Է առաջացնում այն, որ վարակի տարածման նոր սրումը տեղի Է ունենում «Գարնան տոնի»՝ լուսնային օրացույցով Նոր տարվա, նախօրեին, որը համընկնում Է փետրվարի 12-ի հետ: Այդ տոնն ամենաընդունվածներից մեկն Է Չինաստանում: Ավանդույթի համաձայն, «մեծ» ընտանիքների բոլոր անդամները հավաքվում են, վերադառնալով երկրի տարբեր մասերից, ինչը, իր հերթին, կարող Է մարդկանց կուտակումներ առաջացնել եւ ակտիվացնել վիրուսի տարածումը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Loading...