12:16   22-01-2021
Image Description
Կադաստրի կոմիտեն հրաժարվում է վարձակալության իրավունքով կոմիտեին տրամադրված տարածքներից

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեից տեղեկացնում են, որ կոմիտեն շարունակում է միջոցներ գտնել՝ հրաժարվելու վարձակալության իրավունքով կոմիտեին տրամադրված տարածքներից և օգտվել ՀՀ սեփականություն հանդիսացող գույքից՝ նվազեցնելով պետական բյուջեի ծախսերը։

Օրեր առաջ՝ ՀՀ կառավարության հունվարի 14-ի թիվ 39-Ա որոշմամբ,  ՀՀ կադաստրի կոմիտեի Շիրակի մարզային ստորաբաժանումը, որը տեղակայված էր ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Թամանյան փողոց 26 վարչական շենք հասցեում գտնվող՝ վարձակալության իրավունքով կոմիտեին տրամադրված տարածքում, այսուհետ կգործի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մանուշյան փողոցի 8-րդ հիվանդանոց հասցեում գտնվող շենքի 1-ին և 2-րդ հարկերում զբաղեցրած տարածքներում: Տեղափոխման արդյունքում կունենանք տարեկան 8 մլն 40 հազար ՀՀ դրամի խնայողություն:

Loading...