14:11   22-01-2021
Image Description
Ջհանգիրյանը բացասաբար է վերաբերվում Գերագույն դատարան ստեղծելու գաղափարին

Բարձրագույն դատական խորհրդի անդամության  թեկնածու Գագիկ Ջհանգիրյանը բացասաբար է վերաբերվում Գերագույն դատարան ստեղծելու գաղափարին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ջհանգիրյանն ասաց Ազգային ժողովում իր թեկնածության քննարկման ընթացքում:

«Բացասաբար եմ վերաբերվում, որովհետև դրանք (Սահմանադրական դատարանն ու Վճռաբեկ դատարանը- խմբ.) կայացած կառույցներ են, եթե ինչ-ինչ խնդիրներ կան այդ կառույցների գործունեության, բովանդակության մեջ, մենք պետք է լուծենք այդ խնդիրները»,- ասաց Ջհանգիրյանը:

Loading...