16:23   25-01-2021
Վրացուհի քույրերը կատարում են համշենահայերի «Նորահարս լինեմ» երգը. «Համշենական զրուցարան»
Թողնել մեկնաբանություն

«Նորահարս լինեմ» երգը գրառել է համշենագետ Սերգեյ Վարդանյանը 1984թ.-ին Ղազախստանում
մի կրոնափոխ համշենցի կնոջից: Հետագայում երգը իր երգացանկում է ներառել ստամբուլաբնակ
համշենցի երգչուհի Աշենուր Քոլիվարը:
.....«Շատ սիրուն եմ, շատ սիրուն, գլխիս էլ մետաքսի գլխաշոր
ունեմ, Խիկո գյուղում կապուտաչյա յար ունեմ, ...նորահարս լինեմ, քո հորն ու մորը գուլպա
գործեմ»...: «Սամիդա» անսամբլի երգչուհիները՝ ստամբուլաբնակ վրացուհի քույրերը ևս աշխարհի
տարբեր բեմերում կատարում են համշենահայերի «Նորահարս լինեմ» երգը:  «Նորահարս լինեմ»-ը ընդգրկվել է նաև քույրերի՝
2019թ.-ին Ստամբուլում թողարկված նոր խտասկավառակում:  

Loading...