09:32   26-01-2021
Հրադադարի պահպանման ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով․ ՌԴ ՊՆ
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Արցախի տարածքում խնդիրների կատարումը:

«Ռուս խաղաղապահների կողմից քսանյոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում», – ասել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

Հրադադարի պահպանման ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:

«Ռուս խաղաղապահների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտների վերականգնումը, հումանիտար օգնություն է ցուցաբերվում բնակչությանը: Մեկ օրում Հայաստանի տարածքից Արցախ է վերադարձել 222 փախստական։ Նոյեմբերի 14-ից Լեռնային Ղարաբաղ նախկին բնակության վայր է վերադարձել 51 065 մարդ»,- ասված է հայտարարության մեջ:

Ըստ հաղոդագրության՝ հումանիտար ականազերծման կենտրոնի ինժեներա-սակրավորների խմբերով շարունակվում են Արցախի տարածքի ականազերծման աշխատանքները: 2020թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 672,3 հա տարածք, 225,8 կմ ճանապարհ, 883 բնակելի տարածք՝ այդ թվում ՝ սոցիալական նշանակության 25 օբյեկտ: Հայտնաբերվել և վնասազերծվել է 23 813 պայթուցիկ նյութ:

«Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերի կանխման ջանքերը համակարգելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ»,- ասված է հաղորդագրություն մեջ:

Գրում է 1in.am -ը:


Loading...