10:17   26-01-2021
Մեքսիկայի եւ ԱՄՆ-ի սահմանին 19 մարդու դիակներով բեռնատար է հայտնաբերվել
Թողնել մեկնաբանություն

Մեքսիկայի իշխանությունները հետաքննում են ԱՄՆ սահմանի մերձակայքում բեռնատարի հայտնաբերումը, որի մեջ մեկ տասնյակից ավելի դիակներ են եղել:

Ինչպես հայտնում է Reuters-ը, բեռնատարը հայտնաբերվել է երկրի հյուսիս-արեւելքում գտնվող Տամաուլիպասում: Ընդհանուր առմամբ հայտնաբերվել է տասնինը մարմին: Զոհերի անձը դեռ չի պարզվել:

«Նախաքննությունը ցույց է տվել, որ մահվան պատճառը եղել են հրազենի կրակոցները, այնուհետեւ մարմինները հրկիզվել են»,- ասվում է տարածաշրջանային իշխանությունների հայտարարության մեջ:

Հայտնի է, որ Տամաուլիպաս շրջանը, որտեղ հայտնաբերվել է բեռնատարը, կարտելների եւ միգրանտների վաճառքի օջախ է:

ԱՄՆ մուտք գործելու հույսով դեպի հյուսիս ճանապարհորդող միգրանտները տարիներ շարունակ բռնության են ենթարկվել տարածաշրջանում:

Գրում է News.am-ը:

Loading...