13:33   26-01-2021
Բայդենը հայտարարել Է Ռուսաստանի հետ խնդրահարույց հարցեր քննարկելու պատրաստակամության մասին
Թողնել մեկնաբանություն

 ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել Է, որ պատրաստ Է խնդրահարույց հարցեր քննարկել ռուսական կողմի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Պետության ղեկավարի խոսքով՝ ինքը Մոսկվայի հետ կապված թեմաների վերաբերյալ զանազան տեղեկատվության հարցում Է արել գերատեսչություններին:

Միեւնույն ժամանակ, ընդգծել Է նախագահը, Միացյալ Նահանգները կարող Է նաեւ համագործակցել Ռուսաստանի հետ, մասնավորապես, ռազմավարական հարձակողական սպառազինությունների (ՌՀՍ-3) կրճատման եւ սահմանափակման հարցում: «Մենք կարող ենք նաեւ ի շահ մեր երկրների գործել ՌՀՍ-3-ի երկարացման հարցում, եւ հստակ հասկանալ տալ Ռուսաստանին, որ մենք շատ ենք անհանգստացած` լինի դա Նավալնիի հետ կապված պահվածքով, Solar Winds-ի հետ կապված իրադրությամբ կամ Աֆղանստանում ամերկացիների գլխի համար պարգեւի մասին հաղորդագրություններով»,-ասել Է Բայդենը: Բոլոր մեղադրանքները Մոսկվան քանիցս հերքել Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Loading...