13:57   26-01-2021
Image Description
Նշվել են այն քաղաքները, որտեղ մեկնելու համար զբոսաշրջիկներն ամենաթանկ ավիատոմսերն են գնել

Նշվել են այն քաղաքները, որտեղ թռիչքներն անցյալ տարի բիզնես դասով ճանապարհորդողների վրա ամենից թանկն են նստել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է OneTwoTrip-ը:

Ընկերության մասնագետները վերլուծել են հարմարավետությամբ թռչող օգտատերերի ամրագրումների տվյալները եւ որոշել են, որ նրանցից ոմանք երկու ուղղությամբ ճանապարհի համար վճարել են գրեթե 300 հազար ռուբլի, իսկ մի ուղղության համար՝ գրեթե 200 հազար ռուբլի: Ամենից հաճախ թանկ տոմսերը ձեռք են բերվել հեռամայրուղային չվերթերի համար, օրինակ, Հեռավոր Արեւելքից մինչեւ երկրի եվրոպական մաս: Ռեկորդակիրը դարձել Է 290 հազար ռուբլի արժողությամբ բիզնես-դասով թռիչքը Կրասնոյարսկից Մոսկվա եւ հակառակ ուղղությամբ:

Փոքր-ինչ պակաս Է ծախսվել Վլադիվոսկոկից Սանկտ-Պետերբուրգ եւ հետադարձ ուղեւորության համար՝ 248 հազար ռուբլի: Երրորդ տեղում Խաբարովսկից Մոսկվա եւ հետադարձ տոմսն Է՝ 240 հազար ռուբլի գնով: Մեկ ուղղությամբ ամենաոչբյուջետային թռիչքների վարկանիշում առաջին տեղն զբաղեցրել Է Վլադիվոստոկից Կալինինգրադ չվերթը՝ 202 հազար ռուբլով: Երկրորդ հորիզոնականում Վլադիվոստոկից Մոսկվա թռիչքն Է՝ 196 հազար ռուբլով: Եռյակը եզրափակում Է Տյումենից Աստրախան երթուղին՝ 180 հազար ռուբլով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Loading...