14:27   26-01-2021
Ռահմոնը հայտարարել է Տաջիկստանում կորոնավիրուսի նկատմամբ հաղթանակի մասին
Թողնել մեկնաբանություն

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը խորհրդարանում ամենամյա ուղերձում հայտարարել է Տաջիկստանում կորոնավիրուսի նկատմամբ հաղթանակի մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Տաջիկստանում այլեւս կորոնավիրուս չկա, այն ամբողջությամբ ոչնչացվել է»,-ասել է նա:

Նա նշել է, որ բոլոր բնակիչները պետք է պահպանեն անվտանգության միջոցառումները: Նրա խոսքով՝ պետք չէ մոռանալ անձնական եւ հանրային հիգիենայի մասին:   

Նախագահի խոսքով՝ Տաջիկստանի կառավարությունն անցած տարի առողջապահական ազգային համակարգի աջակցման համար հատկացրել է 1,6 մլրդ սոմոնի (ավելի քան 145 մլն դոլար), երկրում արտակարգ կարգով շահագործվել են գրեթե 30 նոր հիվանդանոցներ:

«Կորոնավիրուսի դեմ պայքարի համար կազմակերպվել է ավելի քան 7 հազար նոր տեղ հիվանդանոցներում վարակված պացիենտների համար, որոնց սպասարկել են 5400 բուժաշխատողներ»,-ասել է Ռահմոնը:

Երկրի ԱՆ տվյալներով՝ Տաջիկստանում 15 օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման դեպքեր չեն գրանցվել:  

Գրում է News.am-ը:

Loading...