15:16   26-01-2021
ՌԴ-ի հետ մեզ կապող ամենամեծ պարանը Արցախի հարցն էր, չկա Արցախ, չկա Ռուսաստան. Վ. Մանուկյան
Թողնել մեկնաբանություն

Արարատում «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչների վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը հանդես եկավ ելույթով: Նրա համոզմամբ այս պատերազմը դիտավորյալ
պարտված պատերազմ էր: Իսկ նպատակը Արցախից ազատվելն էր:

«Նույնը կատարվեց Ուկրայինայում, նույնը կատարվեց Վրաստանում: Երկրները
պետք էր պոկել Ռուսաստանից: ՌԴ-ի հետ մեզ կապող ամենամեծ պարանը Արցախի հարցն էր, չկա
Արցախ, չկա Ռուսաստան: Անդրկովկասը ամբողջովին անցնում է Թուրքիայի տիրապետության տակ:
Այդ խնդիրն էր լուծվում և շարունակվում է լուծել
». Նշեց Մանուկյանը:





Նա հավելեց, որ ոմանք ասում են, որ մենք կորցրեցինք
Արցախը, կորցրեցինք, սակայն ամեն ինչ դեռ կորած չէ:

Loading...