16:27   26-01-2021
Պետք է նոր իրավիճակում լուծումներ գտնել և հզորանալու մասին մտածել. Գեղարքունիքի մարզպետ
Թողնել մեկնաբանություն

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հայտնել է, որ երեկ Գեղարքունիքի մարզպետարանում հանդիպում է ունեցել մարզի տարբեր տարածքներում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ղեկավարների հետ։

«Նախ՝ մեկ րոպե լռությամբ հարգեցինք Արցախյան պատերազմում իրենց կյանքը զոհած հայորդիների հիշատակը:

Բացելով հանդիպումը՝ շնորհակալություն հայտնեցի մարզի հասարակական կազմակերպությունների նախագահներին՝ Արցախյան պատերազմի ընթացքում պետությանը և Հայոց բանակին աջակցելու համար:

Նշեցի, որ Արցախյան պատերազմի ընթացքում Գեղարքունիքի մարզը անհամեմատ մեծ աջակցություն է ցուցաբերել Արցախին և առաջնագծին, որից անմասն չեն մնացել նաև մեր մարզի հասարակական կազմակերպությունները, շատ դեպքերում՝ մարզպետարանի հետ համագործակցությամբ:

Մարզը մեծածավալ թիկունքային աշխատանք է իրականացրել նաև համայնքների բնակիչների, առաձին բարերարների, արտերկրում բնակվող մեր հայրենակիցների շնորհիվ, որը, կարծում եմ, համընդհանուր առողջ մթնոլորտի, գիտակցված աշխատանքի, փոխադարձ հարգանքի արդյունք է:

Հիմնավորելով հանդիպման նպատակը՝ ցանկություն հայտնեցի համատեղ քննարկել և լսել նրանց կարծիքներն ու առաջարկները՝ հետպատերազմական իրավիճակում տարբեր ուղղություններով իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ, դրանք հաշվի առնել նաև մեր աշխատանքային գործունեության ընթացքում և կիրառել: Մյուս կողմից՝ փորձենք գտնել տարբերակներ, որպեսզի մեր համագործակցությունն ավելի սերտացնենք ու խորացնենք։

Loading...