16:30   26-01-2021
Էստոնիայի նախագահը հաստատեց կառավարության նոր կազմը
Թողնել մեկնաբանություն

Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը հաստատել Է նոր կառավարությունը, որը կազմել են աջ լիբերալ Բարենորոգումների կուսակացությունը եւ Ցենտրիստական կուսակցությունը: Հունվարի 26-ին այդ մասին հայտնել Է նախագահի դիվանատունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Կառավարության հաստատումը կայացել Է առավոտյան 8:44-ին (Երեւանի ժամանակով 10:44-ին):

Մինչեւ օրվա վերջը նոր կաբինետի նախարարները երդում կտան Ռիյգիկոգուում (խորհրդարանում): Հունվարի 25-ին Ռիյգիկոգուն ձայների մեծամասնությամբ Բարենորոգումների կուսակցության նախագահ Կայա Կալասին իրավունք Է ընձեռել կազմելու նոր կառավարություն: Այդ որոշման օգտին քվեարկել Է 101-տեղանոց խորհրդարանի 70 պատգամավոր, դեմ Է եղել 30-ը, մեկ պատգամավոր քվեարկությանը չի մասնակցել, հայտնել Է BNS գործակալությունը:

Loading...