16:44   26-01-2021
Հանրապետականները եւ դեմոկրատները համաձայության են եկել Սենատում լիազորությունների բաժանման շուրջը
Թողնել մեկնաբանություն

Հանրապետականները եւ դեմոկրատները միմյանց հետ համաձայնության են եկել ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատում համատեղ կառավարման եւ ֆիլիբաստերի («ֆլիբուստիերության»)՝ օրենսդիր մարմնի վերին պալատում փոքրամասնության իրավունքների ապահովման համար քննարկումների արհեստական ձգձգման ընթացակարգի պահպանման շուրջը:

Հունվարի 25-ի երեկոյան այդ մասին հայտնել Է Սենատում հանրապետական փոքրամասնության առաջնորդ Միթչ Մակքոնելը Twitter-ի իր Էջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Այսօր երկու դեմոկրատ սենատորներ հավաստեցին, որ չեն քվեարկի ֆիլիբաստերի վերացման օգտին: Նրանք համաձայնվել են նախագահ Ջո Բայդենի եւ ինձ հետ, որ Սենատում ոչ մի մեծամասնություն չպետք Է վերացնի երկու կուսակցությունների ապագա փոքարմասնությունների իրավունքը,- ասված Է հայտարարության մեջ:- Օրենսդրական «ֆիլիբուսիերությունը» Սենատում լիազորությունների բաժանման շուրջը 2001 թվականի համաձայնության հանգուցային մասն Է (հանրապետականների եւ դեմոկրատների մոտ տեղերի հավասար քանակության դեպքում): Այս երաշխիքներով եւ անհամբերությամբ սպասում եմ դեպի առաջ շարժմանն իշխանության բաժանան շուրջը համաձանության այդ մոդելի նախադեպի միջոցով»:

Loading...