16:48   26-01-2021
ՄՕԿ-ը ՕԽ-ն Տոկիոյից չի տեղափոխի Ֆլորիդա
Թողնել մեկնաբանություն

Միջազգային օլիմպիական կոմիտեն չի պատրաստվում է 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը Տոկիոյից Ֆլորիդա տեղափոխել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՄՕԿ-ի մամուլի ծառայությունը: Ըստ ամերիկյան ABC հեռուստաընկերության, Ֆլորիդա նահագնի ֆինանսական գծով ղեկավարը նամակով դիմել էր ՄՕԿ-ին Օլիմպիական խաղերը այդ նահանգում անցկացնելու առաջարկով: ՄՕԿ-ի մամուլի ծառայությունը հերքում է նման նամակի առկայության փաստը:

2020 թվականի մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականիհուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին:

Loading...