17:10   26-01-2021
Մեր աշխատանքների շնորհիվ քաղաքական խմբերի ղեկավարները ռազմագերիների հարցը շատ խիստ դրեցին ԵԽ գլխավոր քարտուղարի առաջ. Մարուքյան
Թողնել մեկնաբանություն

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանն ահաբեկչական է որակել Ադրբեջանի այն գործելաոճը, որ այդ երկիրը չի վերադարձնում հայ ռազմագերիներին ու քաղաքացիական աձանց:

«Լրատվական ռադիո»-ն Էդմոն Մարուքյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ փորձեց հասկանալ, թե արձագանքները ելույթից հետո ինչպիսին են եղել և ինչ պետք է ակնկալել եվրոպական մարմիններից:

Մարուքյանը նշեց.

«Եվրոպական դատարը եվրոպայի խորհրդի ամենակարևոր կառույցներից է, և դատարի որոշումերը կայացվում են ճնշման արդյունքում: Այժմ մենք ձևավորում ենք այդ ճնշումը, որ դատարանը այն որոշումները, որոնք վերաբերում են ռազմագերիներին կատարի Ադրբեջանը»:

Նրա խոսքով՝ պետք է Մեր ջանքերը բոլոր կառույցներում մեկտեղել, պետք է բոլոր մայրաքաղաքներում մեր դեսպանները մեծ աշխատանք իրականացնեն՝ ճնշումը ավելի մեծացնելու համար:

Ադրբեջանը ոչինչ չի շահելու, նշեց  Մարուքյանը, եթե արձանագրվի, որ իրենք իրենց պահում են ահաբեկչի պես: Ադրբեջանը դառնալու է ահաբեկչական երկիր՝ իր բոլոր հետևանքներով:

Այն տեքստերը, որ իրենք ուզում են առաջ բերել՝ խաղաղություն, ապաշրջափակում, այս տեքստերը իրենց արդիականությունը չեն գտում: 


Loading...