17:55   26-01-2021
Անդրանիկ Փիլոյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին. թեմաների առանցքում եղել է գերիների հարցը
Թողնել մեկնաբանություն

ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:

Նախարար Փիլոյանն իր ողջույնի խոսքում բարձր է գնահատել Ռուսաստանի գործընկեր կառույցի հետ համագործակցության զարգացումները, ինչպես նաեւ կարեւորել է հումանիտար օգնության ոլորտում արդյունավետ փոխգործակցությունը, քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման գործում ցուցաբերած աջակցությունը եւ Արցախում իրականացվող ռուսական խաղաղապահ առաքելության դերը:

Դեսպան Կոպիրկինը եւս անդրադարձել է համագործակցության նշված առաջնահերթություններին: Կողմերը գոհունակություն են հայտնել Երեւանում գործող հայ-ռուսական հումանիտար արձանգանքման կենտրոնի գործունեության եւ ընթացիկ ծրագրերի առնչությամբ:

Քննարկվող թեմաների առանցքում եղել է գերիների վերադարձի, զոհված եւ անհայտ կորած անձանց որոնման ուղղությամբ տարվող աշխատանքների ակտիվացման հարցը:

Loading...