18:02   26-01-2021
Նախարար. Որոտան եւ Արփա գետերի` Սեւանա լիճը սնող ակունքներն Ադրբեջանի վերահսկողության տակ են
Թողնել մեկնաբանություն

Որոտան եւ Արփա գետերի` Սեւանա լիճը սնող ակունքները Ադրբեջանի վերահսկողության տակ են: Այս մասին հունվարի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ բնապահպանության նախարար Ռոմանոս Պետրոսյանը:

Նախարարը պարզաբանեց, որ գետերի ակունքները Քարվաճառի տարածքում են: «Մենք ուսումնասիրել ենք մեր հայրենակիցների բոլոր ահազանգերը, նրանց հայտնած մտահոգությունը եւ մեր մեկնաբանությունների հետ միասին ուղարկել ենք պաշտպանության նախարարություն եւ ՀՀ վարչապետի աշխատակազմ»,- հավելեց նա:

Գրում է News.am -ը:

Loading...