18:03   26-01-2021
Ռուբինյանը ԵԽ գլխավոր քարտուղարի եւ ԵԽԽՎ նախագահի հետ քննարկել է Ադրբեջանում հայ ռազմագերիների հարցը
Թողնել մեկնաբանություն

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի եւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռիկ Դայմսի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը, այս մասին Ռուբինյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Այսօր Ստրասբուրգում հանդիպումներ եմ ունեցել ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի եւ ԵԽԽՎ նախագահ Ռիկ Դայմսի հետ։

Երկու պաշտոնյաներն էլ հավաստիացրել են, որ Ադրբեջանում հայ ռազմագերիների եւ այլ պահվող անձանց ճակատագրի հարցը, ինչպես նաեւ Ադրբեջանում հայատյացության դրսեւորումները պահելու են իրենց ուշադրության կենտրոնում։

Խոսել ենք նաեւ ԵԽ եւ ԵԽԽՎ ներկայացուցիչների՝ Արցախ այցելության մասին»,- գրել է Ռուբինյանը:

Loading...