18:19   26-01-2021
Արցախում պատերազմի արդյունքում 1000 հա անտառային տարածք է տուժել. Պետրոսյան
Թողնել մեկնաբանություն

Արցախում պատերազմի արդյունքում 1000 հա անտառային տարածք է տուժել, որից 100-ը` հյուսիս-արեւելքում (Արծվաբերդի անտառտնտեսություն Տավուշի մարզում), իսկ մնացածը` Սյունիքի մարզում: Այս մասին հունվարի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ բնապահպանության նախարար Ռոմանոս Պետրոսյանը:

Նա հավելեց, որ պատերազմի սկզբից ի վեր նախարարությունը վեց նամակ է ուղարկել միջազգային կազմակերպություններին: Պետրոսյանը պարզաբանեց, որ առաջին երեք նամակը յուրատեսակ ազդանշան էին այն բնապահպանական ռիսկերի կապակցությամբ, որոնք կարող է առաջացնել պատերազմը: «Եւս մի նամակ վերաբերում էր ֆոսֆորային զենքի օգտագործման հետ կապված անտառային հրդեհներին: Եվս երկու նամակ կապված էր հետպատերազմյան էկոլոգիական իրավիճակի հետ Ղարաբաղի հարավում եւ Հայաստանի հարավարեւելյան մասում: 36 էջանոց զեկույց էր նախապատրաստվել: Այսօր միջազգային գործընկերներն արդեն ավելի լուրջ հետաքրքրություն են ցուցաբերում եւ խնդրում են մանրամասն տեղեկատվություն ներկայացնել»,- շեշտեց Պետրոսյանը:

Loading...