18:54   26-01-2021
Իրանը հայտնել է միջուկային գործարքի կատարմանը վերադառնալու պայմանը
Թողնել մեկնաբանություն

Եթե ԱՄՆ-ը վերացնի Իրանի նկատմամբ պատժամիջոցները, ապա Թեհրանը կվերադառնա Գործողությունների համատեղ համափարփակ ծրագրի եւ ՄԱԳԱՏԷ-ի հետ լրացուցիչ արձանագրության կատարմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:

«Փետրվարի 21-ից մինչեւ 23-ը մենք պետք Է գործնական հարթություն տեղափոխենք եւ ավարտենք (ՄԱԳԱՏԷ-ի) լրացուցիչ արձանագրության կատարումը, մենք պարտավոր ենք այդ անել: Բայց եթե մինչ այդ բարենպաստ, լավ գործողություններ չարվեն մեր տնտեսական համագործակցությունը նորմալ հուն վերադարձնելու համար, այսինքն ամերիկացիները վերջ դնեն իրենց պատժամիջոցներին, չմիջամտեն Իրանի եւ աշխարհի միջեւ տնտեսական համագործակցությանը, այնժամ արդեն Իրանը կհասնի (ԳՀՀԾ-ի) իր բոլոր պարտավորությունների կատարմանը»,-ասել Է Զարիֆը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ տեղի ունեցած բանակցություններից հետո:

Loading...