19:59   26-01-2021
Ավարտվել են Արցախի 2021թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի հանձնաժողովային քննարկումները
Թողնել մեկնաբանություն

Հունվարի 26-ին տեղի է ունեցել ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Այն վարել է ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը: Նա նշել է, որ շահագրգիռ  քննարկումներ են եղել խորհրդարանում, պատգամավորները հանդես են եկել մի շարք առաջակություններով:

Արցախի պետնախարար-ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանի տեղեկացմամբ պատգամավորներից ստացված առաջակությունները կքննարկվեն և հնարավորության դեպքում տեղ կգտնեն բյուջեի փոփոխված տարբերակում:

Այնուհետև 2021 թվականի գլխավոր ֆինանասատնտեսական փաստաթղթի նախագիծը քվեարկության դրվեց: 5 կողմ, 1 ձեռնպահ ձայների համամասնությամբ այն արժանացավ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի  դրական եզրակացությանը:

Փետրվարի 4-ին բյուջեի փոփոխված տարբերակը կներկայացվի խորհրդարանի քննարկմանը: Մինչ այդ՝ մինչև հունվարի 27-ի ժամը 16:00-ը, պատգամավորներին հնարավորություն է տրվում առաջակություններ ներկայացնել կառավարություն: ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանի այս հայտարարությամբ էլ ավարտվեց նիստը:

Նիստին մասնակցում էին ԱԺ նախագահը, փոխնախագահը, պատգամավորներ և կառավարության պատասխանատուներ:

Loading...