20:03   26-01-2021
ԵՄ-ն որոշել է Թուրքիայի նկատմամբ «սպասողական» դիրքորոշում գրավել
Թողնել մեկնաբանություն

Եվրամիության արտգործնախարարները որոշել են Թուրքիայի նկատմամբ «սպասողական» դիրքորոշում գրավել, չնայած ԵՄ անդամ որոշ պետություններ ավելի թերահավորեն են վերաբերվում Անկարայի վերջին առաջարկներին, հայտնում է Kathimerini-ն:

Ըստ դիվանագիտական աղբյուրների՝ Բրյուսելում Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին ԵՄ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելը եւ Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը տեղեկացրել են Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ իրենց վերջին բանակցությունների բովանդակության մասին, ընդ որում՝ երկուսն էլ նշել են Բրյուսելի հետ հարաբերություններում նոր էջ բացելու Անկարայի ակնհայտ ցանկության մասին:

Նույն աղբյուրների խոսքով՝ Անկարայի վերջին հայտարարությունների եւ գործողությունների նկատմամբ ԵՄ ընդհանուր դիրքորոշումը դրական է թվում, չնայած արտգործնախարարները շեշտել են, որ Թուրքիան պետք է շարունակի Միջերկրական ծովի արեւելյան հատվածում եւ Էգեյան ծովում լարվածության ապաէսկալացիայի իր նախաձեռնությունները:

Գրում է՝ News.am-ը:

Loading...