09:38   27-01-2021 Image Description
Արայիկ Հարությունյանը հանդիպել է Արցախի պետական նախարարի, ֆինանսների նախարարության աշխատակազմերի հետ
Թողնել մեկնաբանություն

Արցախի ղեկավար Արայիկ Հարությունյանը հունվարի 26-ին հանդիպել է ԱՀ պետական նախարարի, ֆինանսների նախարարության աշխատակազմերի հետ։

Ինչպես տեղեկացնում են Արցախի ղեկավարի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, քննարկվել են հետպատերազմյան շրջանում առկա մարտահրավերները և անելիքները, ինչպես նաև ստեղծված իրավիճակում Կառավարության կողմից վարվող սոցիալ-տնտեսական և ֆինանսաբյուջետային քաղաքականության առաջնահերթությունները:

Հարությունյանի խոսքով՝ առաջիկայում Արցախի Կառավարության կողմից նախատեսվում են մի շարք միջոցառումներ՝ ուղղված քաղաքացիների հիպոթեքային և այլ վարկերի ու դրանց տոկոսների փոխհատուցմանը, որոնք այժմ հստակեցման փուլում են։

Արայիկ Հարությունյանը նշել է, որ Արցախի համար այս բարդ շրջանում պետական իշխանությունները գործադրում են բոլոր հնարավոր ջանքերը բնակչության առաջնային կարիքներն արագ հոգալու համար՝ դրա հետ մեկտեղ շեշտելով, որ կարճաժամկետ աջակցության ծրագրերի իրականացմանը զուգահեռ լայնածավալ աշխատանքներ են տարվում երկարաժամկետ զարգացմանն ուղղված պետական քաղաքականության մշակման ուղղությամբ։

Loading...