11:24   27-01-2021
Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ը ԿԺԴՀ-ի միջուկային հիմնախնդիրը հրատապ լուծում պահանջող հարց են համարում
Թողնել մեկնաբանություն

Կորեայի Հանրապետությունը եւ ԱՄՆ-ը պետք Է միասին աշխատեն Կորեական թերակղզու հրթիռա-միջուկային հիմնախնդրի լուծման վրա: Ինչպես հունվարի 27-ին հայտնել Է Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը, հեռախոսազրույցի ընթացքում այս համաձայնությանն են եկել արտաքին գործերի նախարար Կան Գյոն Հվան եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները համաձայնվել են, որ Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագիրը հրատապ լուծում Է պահանջում եւ պայմանավորվել են սերտորեն համագործակցել այդ ուղղությամբ»,- ասված Է փաստաթղթում:

Նշվում Է, որ զրույցի ընթացքում Կան Գյոն Հվան Բլինկենին շնորհավորել Է ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի կողմից Պետդեպարտամենտի ղեկավարի պաշտոնում հաստատվելու առթիվ՝ նշելով, որ նա երկկողմ ռազմա-քաղական դաշինքի գործառման, ինչպես աեւ Կորեական թերակղզու խնդիրների հետ կապված հարցերի խորն ըմբռնում ունի:

Նախարարները նաեւ պայմանավորվել են փոխգործակցել այնպիսի գլոբալ մարտահրավերների դեմ պայքարի հարցում, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը եւ կորոնավիրուսային համավարակը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Loading...