11:27   27-01-2021
Գանձասարի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում հոգեհանգստի կարգ է կատարվել ի հիշատակ պատերազմի նահատակների
Թողնել մեկնաբանություն

Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում հունվարի 26-ին, Արցախի թեմի փոխառաջնորդ Սահակ վարդապետ Շաքարյանի ձեռամբ հոգեհանգստյան կարգ է կատարվել՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմի նահատակների, նաև Աստծո բարեգթությունն է աղերսվել անհայտ կորածների և գերիների տունդարձի համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում են Արցախի ներքին գործերի նախարարությունից, արարողությանը մասնակցել են Արցախի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը, անհայտ կորած և նահատակված զինծառայողների մի խումբ հարազատներ:

Loading...