11:30   27-01-2021
Հայկական կողմին է փոխանցել եւս 31 զոհված զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ
Թողնել մեկնաբանություն

Վարանդայի(Ֆիզուլի) շրջանում ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել եւս 31 զոհված զինծառայողի աճյուն, առանց նշելու գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ նախնական տվյալներով վերջիններս պահեստազորայիններ են: Նրանց ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է  դատաբժշկական փորձաքննություն:

Ընդհանուր առմամբ, մինչ օրս հայտնաբերվել է 1318 աճյուն, որից 15-ը նախնական տվյալներով՝ քաղաքացիական անձինք են, մյուսները՝ ռազմագործողություններին մասնակցած զինծառայողներ, պահեստազորայիններ կամ կամավորներ:

Արցախի փրկարարներն հունվարի 27-ին որոնողական աշխատանքներն իրականացնում են Մարտունու(Ներքին Ճարտարի ուղղություն), Վարանդայի(ֆիզուլի)  և Հադրութի շրջաններում:

Loading...