11:01   13-05-2016
- Ատեցնյա՞կ, գլուխդ բարձր ե՞ս ման գալիս, բանակում ծառայող իմ նման տղա ունես... Ջավախքի նորօրյա արծիվները. Տիգրան Բերակչյան. «Երկիր Զաբախա»
Թողնել մեկնաբանություն

- Ատեցնյա՞կ, ո՞նց ես քեզ էդտեղ զգում, գլուխդ բարձր ե՞ս ման գալիս:
- Ինչի՞ համար տղաս, ես էնքան էլ գոռոզ մարդ չեմ ախր:
- Ո՞նց թե, բա իմ նման տղա ունես, բանակում ծառայող …
Նա գիտնական, քաղաքական կամ հասարակական գործիչ չէր, նա արվեստի կամ մշակույթի այս կամ այն ճյուղի ակնառու ներկայացուցիչ չէր և ոչ էլ խոշոր զինվորական, նա Ջրականի (Ջաբրայիլ) ուղղությամբ սահմանը հսկող սովորական շարքային էր: Այդուհանդերձ, նա 2016 թ. ապրիլյան գիշերը Արցախի հարավարևելյան սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած արիության համար արդարորեն նվաճեց հայրենիքի, նաև իր հայրենի Ջավախքի երախտավորների շարքը դասվելու իրավունքը, և մենք դեռ բազմիցս, տարբեր կողմերից ու տարբեր առումներով երկար ենք քննելու ապրիլյան այդ գիշերվա հերոսապատումը, Տիգրանի և իր զինակիցների սխրագործության լուսավոր ու դեռևս չբացահայտված կողմերը:
Տիգրան Բերակչյան (22.III.1997, ՀՀ, Երևան – 02.IV.2016, Արցախ, Ջրական (Ջաբրայիլ))՝ ահա անմահ հայորդու անունը:
Մեր զրույցը Տիգրան Բերակչյանի հոր՝ Էդվարդ Բերակչյանի հետ է:

Loading...