12:49   27-01-2021
G7- ի երկրները կոչ են արել ազատ արձակել Նավալնիին
Թողնել մեկնաբանություն

G7- ի երկրները կոչ են արել ազատ արձակել Հակակոռուպցիոն հիմնադրամի հիմնադիր Ալեքսեյ Նավալնիին: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին

«Մենք՝ Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի, Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարարները, ինչպես նաև ԵՄ բարձր ներկայացուցիչը միաձայն դատապարտում ենք Ալեքսեյ Նավալնիի քաղաքական դրդապատճառներով ձերբակալումը», ասված է հայտարարության մեջ։

Նշվում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հավանություն չի տվել դատարանի որոշումներին, որոնց չկատարման համար Նավալնին կալանավորվել է:

Ռուսաստանի իշխանությունները բազմիցս կոչ են արել օտարերկրյա կառավարություններին չխառնվել Ռուսաստանի գործերին՝ մեկնաբանելով Նավալնիի հետ կապված իրավիճակը:

Գրում է՝ 1in.am-ը:

Loading...