13:13   27-01-2021
Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն պայմանավորվել են երկարաձգել START-3-ը` Մոսկվայի պայմաններով
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն որոշում են կայացրել երկարաձգել Ռազմավարական հարձակողական զենքի կրճատման մասին պայմանագիրը (ՌՀԶԿՊ) Մոսկվայի պայմաններով, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն

«Մեր պայմաններով. հինգ տարով` առանց նախապայմանների, առանց որեւէ լրացումների եւ որեւէ հավելումների»,- ասել է նա լրագրողներին: Երեքշաբթի օրը հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջոզեֆ Բայդենի միջեւ:

Loading...