Մոլորակի բնակիչների ավելի քան 60 տոկոսը կարծում Է, որ կլիմայական փոփոխությունները լուրջ սպառնալիք են ներկայացնում մարդկության համար եւ իսկական «արտակարգ իրավիճակ» են: Այդ մասին են վկայում այն հետազոտության՝ հունվարի 27-ին հրապարակված տվյալները, ոը կատարել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մասնագետներն Օքսֆորդի համալսարանի փորձագետների հետ համագործակցությամբ, տեղակացնում Է «Արմենպրես»-ը:
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետազոտությունը հասարակական կարծիքի՝ պատմության մեջ խոշորագույն հարցումն Է համաշխարհային գործըթացների վրա կլիմայի փոփոխության ազդեցության մասին: Դրան մասնակցել Է շուրջ 1,2 միլիոն մարդ, որոնք ապրում են 50 տարբեր երկրներում: Ըստ որում նշված Է, որ հետազոտության շրջանակներում շարժական խաղերի միջոցով կատարվել Է հատուկ հարցում մնչեւ 18 տարեկան պատանիների շրջանում: Հարցման մասնակիցներին տրվել Է հարց այն մասին, թե կլիմայի փոփոխությունը գլոբալ արտակարգ իրավիճակ Է արդյոք եւ նրանք հավանություն են տալիս արդյոք կլիմայական քաղաքականության 18 հանգուցային ուղղություններին վեց տարբեր բնագավառներում, ներառյալ տնտեսությունը, Էներգետիկան, տրանսպորտը, արտադրությունը եւ սննդամթերքի սպառումը, շրջակա միջավայրը եւ մարդու անվտանգության ապահովումը:
Արդյունքները ցույց են տվել, որ հարցման մասնակիցների 64 տոկոսը կլիմայի փոփոխությունը համարում Է արտակարգ իրավիճակ, նույնիսկ չնայած կորոնավիրուսի շարունակվող համավարակին: Հաճախ նրանք հանդես են եկել պետությունների կլիմայական քաղաքականության ընդլայնման օգտին: