ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույցներ է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ: Այս մասին հաղորդվում է Սպիտակ տան կայքում:
Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Աֆղանստանը, ինչպես նաև Ռուսաստանը և Իրաքը:
Ամերիկացի առաջնորդը մտադրություն է հայտնել շարունակել խորհրդակցությունները դաշնակիցների հետ՝ «անվտանգության ոլորտում ընդհանուր մտահոգությունների ամբողջ սպեկտրի շուրջ»:
Նա նաև կարևորել է «նոր և առաջացող սպառնալիքներին զսպման և արձագանքման ամրապնդման», դաշինքի հետ ընդհանուր արժեքների կարևորությունը, որոնց թվում նշվել են կլիմայական սպառնալիքները և առողջության ոլորտը: