14:35   27-01-2021
ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունըհրատապ օգնության ծրագիր է սկսել Հայաստանում
Թողնել մեկնաբանություն

ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) հրատապ օգնության ծրագիր է սկսել Հայաստանում Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հակամարտությունից տուժած խոցելի խմբերին օժանդակելու համար:

Նրանց կտրամադրվեն անասնակեր, սարքավորումներ եւ շինանյութ` տեղահանված կենդանիների համար ժամանակավոր անասնագոմեր կառուցելու համար։

ՊԳԿ հայաստանյան ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն նշել է, որ արագ արձագանքման հնարավորություն տվող այս աջակցությունից բացի՝ առաջիկա գյուղատնտեսական սեզոնի համար ավելի մեծ աջակցություն անհրաժեշտ կլինի:

Ղարաբաղյան հակամարտությունից հետո տեղահանված ընտանիքները Հայաստան են տեղափոխել մոտ 12-55 հազար կով եւ 60-90 հազար մանր եղջերավոր կենդանիներ:

Loading...