16:36   27-01-2021
Իրանը պատրաստ է վերադառնալ միջուկային գործարքին. Ռոհանի
Թողնել մեկնաբանություն

Թեհրանը պատրաստ է վերադառնալ միջուկային գործարքի իրականացմանը, բայց նախ դա պետք է անեն նախ մյուսները՝ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

«Մենք միշտ ասել ենք. վերադարձեք ձեր պարտավորություններին, մեկ ժամ հետո էլ մենք կվերադառնանք գործարքի մեր բոլոր պարտավորություններին»,- ասել է Ռուհանին իրանական հեռուստատեսությամբ ցուցադրված կառավարության նիստի ժամանակ:

Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Բայդենը մտադիր է դաշնակիցների հետ քննարկել Իրանի հետ բանակցությունների ծրագրերը: Թեհրանն էլ հայտարարել է, որ Միացյալ Նահանգների հետ բանակցություններն Իրանի պլանների մեջ չեն մտնում, և այս ուղղությամբ ցանկացած առաջընթաց կախված է Վաշինգտոնի գործնական քայլերից, ներառյալ պատժամիջոցների վերացումը:

Loading...