17:14   27-01-2021
Արցախի ղեկավարը ոստիկանության պետ և ԱԻՊԾ տնօրեն նշանակելու հրամանագրեր է ստորագրել
Թողնել մեկնաբանություն

Արցախի ղեկավար Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր ոստիկանության գնդապետ Արտեմ Հարությունյանին Արցախի ներքին գործերի նախարարության համակարգում գործող Ոստիկանության պետ նշանակելու մասին։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի ղեկավարի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Արցախի նախագահի մեկ այլ հրամանագրով Արցախի ներքին գործերի նախարարության համակարգում գործող Արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ծառայության գնդապետ Մեխակ Արզումանյանը նշանակվել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն։

Loading...